Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Արմենիա Premium հեռուստաալիքի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի են տեսավարձույթում

Արմենիա Premium հեռուստաալիքի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի 
են տեսավարձույթում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմենիա Premium հեռուստաալիքի եթերում հոկտեմբերի 31-ից հայտված «Ազիզյաններ» և «Change» սիթքոմերի, ինչպես նաև «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց հեռուստաֆիլմի առաջին մասերն այսուհետ հնարավոր է դիտել օրվա ցանկացած ժամին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից, Հայաստանում նախադեպը չունեցող կաբելային հեռարձակման ոլորտի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի են նաև տեսավարձույթի (VoD) բաժնում։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մասի դիտման համար անհրաժեշտ է վճարել 300 դրամ և վայելել պրեմիում դիտողների համար նախատեսված հեռուստաբովանդակությունը 24 ժամվա ընթացքում։

Հին արքաներ բազմասերիանոց հեռուստաֆիլմը խաղարկային, պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը, ապագայում Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան 1-ի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են: Զգեստները, կենցաղի պարագաները և ժամանակաշրջանի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների և հնագետների խորհրդատվությամբ: Հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը և այլ սիրված դերասաններ: Նախագծի ռեժիսորը Հարություն Շատյանն է:

 

Change սիթքոմի 24 սերիաներում գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանը ներկայանում է երկու կերպարով: Մեկ դերում նա քրեական հեղինակություն է, մյուսում՝ անհաջողակ, բայց ազնիվ դերասան: Սիթքոմի առանցքում գլխավոր գործարքն է՝ «change» լինել: Ազնիվ դերասանը ստանձնում է իր կյանքի ամենակարևոր և ամենաբարդ դերը: Հումորային-ժամանցային սիթքոմում նկարահանվել են Արմեն Մարգարյանը, Արթուր Նալբանդյանը, Մարիամ Մելիքյանը, Լիլիթ Հարոյանը, Անի Քոչարյանը, Անի Պետրոսյանը: Նախագծի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է:

 

Ազիզյանները սիթքոմի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է: Մարմնավորում է Գառնիկ Ազիզյանի կերպարը՝ հագուստի խանութի վաճառող, ընտանիքում միակ աշխատողը: Տիկին Ազիզյանը ծուլանում է կատարել անգամ տնային տնտեսուհու պարտականությունները: Երեք երեխաներին էլ հոր խնդիրները չեն հետաքրքրում. դուստրը ցանցաբնակ է, ակտիվ բոլոր սոցցանցերում, ավագ որդին անհաջողակ գործազուրկ է, իսկ կրտսեր տղան՝ դպրոցական: Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային կատակերգության հերոսներին մարմնավորել են Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը և այլ հայտնի դերասաններ: Նախագծի ռեժիսորը Արման Մարությանն է


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am