Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումները նախկին 3-4 օրվա փոխարեն տեւելու են ավելի քան մեկ ամիս

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումները նախկին 3-4 օրվա փոխարեն 
տեւելու են ավելի քան մեկ ամիս

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումներն անցկացվելու են ոչ թե նախկին 3-4 օրվա շրջանակում, այլ շուրջ մեկ ամիս` ապրիլի 24-ից մայիսի 28-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

«Դա մեզ համար, իհարկե,  դժվար որոշում է, քանի որ աշխատանքը 10 անգամ ավելանում է, սակայն մենք տեսնում ենք մի շատ կարեւոր սիմվոլ:  Դրա մեջ մենք տեսնում ենք ճանապարհ մահվանից մինչեւ կյանք, հուսահատությունից մինչեւ հույս, սպանությունից, դժոխքից մինչեւ հաղթանակ: «Ավրորա»-ի իմաստը հենց այդ է. հայ ժողովրդի, որին փորձեցին ջնջել աշխարհի երեսից, այդ փրկյալ բեկորները տարիներ անց ստեղծեցին առաջին հայկական հանրապետությունը:  Այդ երկու օրվա էներգետիկան պետք է կարողանանք կապել մեկը մյուսին, եւ ոչ միայն ապրիլյան, այլեւ մայիսյան մեր ճանապարհը պետք է փորձենք ինքներս վերապրել եւ աշխարհին ներկայացնել այդ օրերին»,-ընդգծեց նա:

Արման Ջիլավյանի խոսքով` ակնկալիքներն առաջին «Ավրորա»-ից ավելի քան արդարացված էին:

«Իհարկե, մեծ հույսեր ու սպասումներ ունենալով հանդերձ, լինելով լավատես` մենք չէինք էլ սպասում, որ նման դրական եւ ջերմ կերպով կընկալվի ծրագիրը հասարակության բոլոր շերտերի, մասնագիտացված մարդասիրական կազմակերպությունների կողմից այստեղ, ամբողջ աշխարհում: Մինչեւ տարեվերջ կներկայացնենք հետազոտություն. հարցումներն իրականացվել են աշխարհի 17 երկրներում` պարզելու, թե  մարդիկ որքանո՞վ են տեղյակ մրցանակի մասին, ինչպես են ընկալում Հայաստանը եւ հայ ժողովրդին: Պետք է ասեմ, որ շատ լավ  ցուցանիշներ են: Մոտ 4-5 տոկոսը լսել է «Ավրորա»-ի մասին, որը շատ մեծ թիվ է առաջին անգամ անցկացված մրցանակաբաշխության համար»,-նշեց նախաձեռնության ղեկավարը` շեշտելով, որ հենց այդ արձագանքը պարտավորեցրեց ընդլայնելու միջոցառումների շարքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am