Բոբ Դիլանը Նոբելյան կոմիտե է ուղարկել իր ճառի տեքստը
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը Շվեդիայի ակադեմիա Է ուղարկել իր նոբելյան ճառի տեքստը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մրցանակի Twitter-հաշվում:
Ճառը կընթերցվի դեկտեմբերի 10-ին կայանալիք նոբելյան ճաշկերույթի ժամանակ: Դիլանն անձամբ ներկա կլինի արդյոք, չի հաղորդվում:
Կոմիտեում նաեւ հայտարարել են, որ մրցանակաբաշխության արարողությանը ելույթ կունենա ամերիկացի երգչուիի եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթը: Նա կկատարի Բոբ Դիլանի A Hard Rain's A-Gonna Fall երգը:
Նոյեմբերի 16-ին երաժիշտը Շվեդիայի ակադեմիային հայտնել Էր, որ չի կարողանա ժամանել գրականության գծով Նոբելյան մրցանակի հանձնմանը՝ վկայակոչելով զբաղվածությունը եւ այլ պարտավորություններ, որոնց շուրջը համաձայնություն Է ձեռք բերվել դեռ մինչեւ դափնեկիրների անունների հայտարարումը: Դիլանն ըստ որում ափսոսանք Է հայտնել եւ ընդգծել, որ պարգեւն ընդունելը պատիվ Է իր համար:
Հոկտեմբերի 13-ին Շվեդիայի ակադեմիան Դիլանին Նոբելյան մրցանակ Է շնորհել գրականության բնագավառում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում