Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Խոջալու»՝ կեղծարարության աղբյուր. արաբական «Al-Watan» թերթի անդրադարձը

«Խոջալու»՝ կեղծարարության աղբյուր. արաբական «Al-Watan» թերթի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ՀՀ դեսպանությունը հոդված է հրապարակել «Al-Watan» արաբական թերթում, որն ունի հետևյալ խորագիրը. «Խոջալու»՝ կեղծարարության աղբյուր. Կոսովոյում զոհվածների լուսանկարները ներկայացվում են որպես ադրբեջանցիներ»:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, հոդվածում, մասնավորապես, ներկայացվում են Աղդամի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ ադրբեջանական մանիպուլյացիաները: Հոդվածի բովանդակությունը ներկայացվում է ստորև: 

«1992թ.-ի սկզբին Ադրբեջանը օգտագործում էր Խոջալուն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծելու նպատակով, ինչի հետևանքով ավերածությունների էին ենթարկվում տներ և դպրոցներ, հիվանդանոցներ և կառավարական շենքեր: Ադրբեջանը Խոջալուի շրջանը վերածել էր անկանոն ռմբակոցությունների համար հենակետի՝ արգելելով մուտքը դեպի Ղարաբաղի միակ օդանավակայան, որի միջոցով իրականացվում էր դեղորայքի և պարենի մատակարարումը: 

Ավելին, այն Խոջալուն օգտագործում էր որպես բարձրադիր կետ՝ Ստեփանակերտը եւ շրջակա հայաբնակ գյուղերն ռմբակոծելու նպատակով: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կողմից Խոջալուի չեզոքացումն արդարացված էր խաղաղ բնակչության փրկության տեսանկյունից: 

Խոջալույի չեզոքացման գործողության սկսվելուց հետո քաղաքացական բնակչությունն օգտվեց հայկական ուժերի կողմից թողնված հումանիտար միջանցքից՝ անդրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աղդամ քաղաք անցնելու նպատակով: Սակայն այստեղ նրանց սպասում էր արյունալի մի նոր իրադարձություն: 

Այդ ժամանակից ի վեր Բաքուն որդեգրել է այս մարդասիրական աղետի հետ կապված բոլոր փաստերն ու փաստաթղթերը կեղծելու և փոխարենը հայերի նկատմամբ սարսափ եւ միջազգային հանրության շջանում ատելություն սերմանելու քաղաքականությունը: 

Լուսանկարներ կեղծելը Ադրբեջանի կողմից կիրառված տարատեսակ մեթոդներից մեկն է: Ադրբեջանը օգտագործում է Կոսովոյի պատերազմի, Թուրքիայում 1983թ. երկրաշարժի զոհերի, Աֆղանստանում սոցիվ տառապող երեխաների նկարները, ինչպես նաեւ Պաղեստինում Համասի զինյալների դիակները՝ նրանց ներկայացնելով որպես հայերի կողմից սպանված ադրբեջանցիներ: 

Բոլորիս պարտավորությունը մեկն է` բարձրացնել իրազեկզվածությունը և չհավատալ Ադրբեջանի կողմից ներկայացված կեղծ փաստերին: 

«Խոջալուի» իրադարձությունների շուրջ իրականացվող կատաղի քարոզարշավի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգաիթում,  Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում իրագոծված հայկական ջարդերից, 28 գյուղերի հայաթափության և Մարաղա գյուղի ողբերգական իրադարձություններից: Գործողություններ, որոք ենթադրում են իրավական հետապնդում:   

Քարոզարշավի նպատակն է նաև այդ իրադարձությունների հետ կապված փաստերի կեղծման, Ադրբեջանում ներքաղաքական ինտիրիգներին և իշխանության համար պայրքաին զոհ գնացած խաղաղ բնակչության հիշատակի շահարկման միջոցով վնասել Հայաստանի միջազգային հեղինակությանը: 

Այս ողբերգության իրական կազմակերպիչն Ազգային ճակատն է, որը գլխավորում էր այդ իրադարձություններից հետո նախագահի պաշտոնը ստանձնած Աբուլֆազ Էլչիբեյը: Այս իրադարձությունները շահագործվեցին այն ժամանակ գործող նախագահ Մութալիբովից ձերբազատվելու համար: 

Այսպիսով, ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ադղամի շրջանում խաղաղ բնակիչների մահվան ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական քաղաքական և ռազմական ղեկավարության վրա: 

Ադրբեջանական քարոզչության կողմից դեռևս չի պատասխանում հետևյալ պարզ հարցերի: Ինչո՞ւ էին զոհերի դիակները հայտնաբերվել Աղդամ շրջանի մոտակայքում, որը ադրբեջանական ուժերի եւ ադրբեջանական ռազմական բազայի վերահսկողության տակ էր: Ինչո՞ւ տեղի չունեցավ քաղաքացիական ողջ բանկչության դուրսբերումը, չնայած հայկական ուժերի՝ նախատեսվող գործողության վերաբերյալ ռադիոյով և բարձրախոսներով արված նախազգուշացումներին:  

Հետագա տարիներին, հասարակական ակտիվիստներ եւ լրագրողներ, ովքեր փորձել են բացահայտել ճշմարտությունն այդ իրադարձությունների մասին, կամ ազատազրկման են ենթարկվել հայ գաղտնի ծառայությունների համագործակցության պատրվակով կամ մահացել դեռևս չբացահայտված հանգամանքներում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանում ոչ ոք չի համարձակվում պահանջել իշխանություններից բացահայտել ճշմարտությունը այդ իրադարձությունների շուրջ: 

Ադրբեջանը շարունակում է անհանդուրժողականության եւ հայատյացության սերմանումը հասարակության մեջ, և այս քաղաքականությունը խոչընդոտում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն ուղղված ջանքերին»: 

«Ալ-Ուատան» պետականամետ պարբերականը լույս է տեսնում 2006թ.-ից և հանդիսանում է Սիրիայում ամենամեծ լսարան ունեցող թերթերից մեկը: 2010թ.-ին «ալ-Ուատանի» կայքէջը ճանաչվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի 33-րդ ամենահաճախ այցելվող կայքէջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am