Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կարևորում է արտագնա հյուպատոսական ծառայությունների ինստիտուտի գործունեությունը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կարևորում է արտագնա հյուպատոսական 
ծառայությունների ինստիտուտի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի  կենտրոնական և արևելյան հատվածներում ապրող Հայաստանի քաղաքացիների փաստաթղթային գործարքները տեղում կատարելու համար  հյուպատոսները ժամանակ առ ժամանակ այցելություններ են կատարելու հեռավոր շրջաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Ռուսաստանի կենտրոնական և արևելյան շրջաններում Հայաստանի քաղաքացիների մոտ խնդիր է առաջանում ինչ-որ փաստաթուղթ ստանալու համար: Դեպքեր են լինում, որ փաստաթուղթ ստանալու համար քաղաքացուն անհրաժեշտ է 9 ժամ: Ուստի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ աշխատում ենք  արտագնա հյուպատոսական ծառայության ինստիտուտի բացման ուղղությամբ: Այսինքն` հյուպատոսները  որոշ ժամանակով այցելելու են այդ հեռավոր շրջանները, փաստաթղթերի հետ աշխատանք կատարելու նպատակով»,- ասաց Տողանյանը: Ըստ նրա` մոտակա շրջանում չի նախատեսվել նոր հյուպատոսարաների բացում:

 Դեսպանի խոսքով` ինքն անձամբ աշխատանքային այցեր է կատարելու Ռուսաստանի տարբեր հատվածներ, հատկապես՝ Ուրալյան և Անդրուրալյան երկրամասեր:

«Այնտեղ գոյություն ունի տնտեսական համագործակցության մեծ հեռանկար, ուստի շատ կարևոր է այդ հեռավոր մասերում ցուցադրել մեր մշակույթը, ավանդույթները և հնարավորությունները»,- նշեց Տողանյանը:

 Տողանյանը մտադրված չէ ուժերը չափել ադրբեջանցի գործընկերների հետ:

«Մենք կանեն այն, ինչ արել ենք նախկինում: Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա բոլոր բնագավառներում` ռազմաքաղաքական, առևտրատնտեսական, մշակութային: Մեր համագործակցությունը սերտ է նաև փորձագիտական, դիվանագիտական, քաղաքացիական հարթակում, ուստի չեմ կարծում, որ մենք պետք է համեմատվենք ուրիշի հետ: Դեսպանատունն ունի իր ուրույն նպատակները, որը բխում է հայ ժողովրդի շահերից: Մյուս կողմից, մենք աշխատելու ենք բոլորի հետ, ոչ մի սահմանազատում չի լինելու»,- ընդգծեց Տողանյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am