Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը. Հենրիխ Մխիթարյան

Բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վստահեցնում է, որ հավաքականը խաղալու է հաղթանակի համար:

«Բոլոր ֆուտբոլիստները լավ են տրամադրված Ղազախստանի դեմ խաղից առաջ, բոլորը շատ լավ են պատրաստվում, բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը: Կարծում եմ, խաղին շատ լավ պատրաստված կլինենք: Իհարկե, խաղալու ենք հաղթանակի համար: Յուրաքանչյուր խաղում էլ բոլորս հաղթանակի ակնկալիքներ ունենք: Նախորդ խաղում պարտվում էինք 0:2 հաշվով, բայց հաղթեցինք 3:2 հաշվով: Երկրպագուները այս խաղում ևս սպասում են հաղթանակի: Բոլոր մրցակիցները մեզ համար շատ դժվար մրցակիցներ են, մեզ համար հեշտ մրցակից չկա: Պարզապես ամեն ինչ կապված է, թե ինչպես կպատրաստվենք խաղին, ինչպես ուսումնասիրած կլինենք մրցակցին, որքանով հաջողություն մեզ կօգնի: Քայլ առ քայլ ուսումնասիրում ենք ղազախներին, դեռ ամբողջովին չենք վերջացրել: Առջևում մի քանի օր ունենք: Կարծում եմ, մարզիչը մեզ ամեն ինչ կներկայացնի և կօգնի մեզ գտնելու նրանց թույլ և ուժեղ կողմերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը ասաց նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղում թեթև վնասվածք է ունեցել, այդ իսկ պատճառով չի կարողացել մասնակցել խաղին: «Հիմա ամեն ինչ նորմալ է, և ինձ լավ եմ զգում և պատրաստ կլինեմ հավաքականի առաջիկա խաղին»,-եզրափակեց Մխիթարյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am