Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստ է հանրաքվեի արդյունքները բողոքարկել ՍԴ-ում և ՄԻԵԴ-ում

 Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստ է հանրաքվեի արդյունքները 
բողոքարկել ՍԴ-ում և ՄԻԵԴ-ում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ մինչև վերջ են գնալու ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Թեզջանը հայտնել է, որ բողոքարկումը ներկայացնելու են Բարձրագույն ընտրական հանձնաժողովին: Դրա արդյունքներից ելնելով` կուսակցությունը մտադիր է դիմել նաև Թուրքիայի սահմանադրական դատարան, ապա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ավելի վաղ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-ի օգտին խախտման արդյունքում: Մասնավորապես, Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել անհրաժեշտ դրոշմակնիքներ չունեցող քվեները:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի  99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am