Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միաձայն որոշում է կայացրել Երեւանի ավագանու ընտրություններում սատարել ՀՀԿ-ին

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միաձայն որոշում է կայացրել 
Երեւանի ավագանու ընտրություններում սատարել ՀՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին սատարելու է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ միության համանախագահ, ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

«Մեր նախընտրած քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է: Մենք միաձայն որոշել ենք, որ մեր ձայնը նրան ենք տալու: Միության ներսում գուցե լինեն մարդիկ, ովքեր այլ քաղաքական համոզմունքներ ունեն, բայց ընդհանուր առմամբ կարծիքներն այնքան միատարր են, որ կարելի է որակել որպես միաձայն, այսինքն՝  ճնշող մեծամասնությունը կողմնակից է: Չնայած նրան, որ երկիրը պատերազմական իրավիճակում է, շրջափակման մեջ է, եւ 25 տարի մենք օդային ճանապարհով ենք մեր երկիրը շենացնում, բայց Երեւանը ծաղկում է, առաջընթաց կա, եւ գործող քաղաքապետի ընտրվելու դեպքում շատ խնդիրներ առաջիկա ժամկետում իրենց լուծումները կստանան»,-ասաց նա:

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը, ինչպես նաեւ «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am