Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների նախագահների հետ

Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ 
քննչական կոմիտեների նախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի և ԲՀ քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով  քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։

ՌԴ քննչական կողմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ զրույցի ընթացքում քննարկվել են նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին վերաբերող հարցեր։ Ա.Հովսեփյանը ռուս գործընկերոջը որոշ տեղեկություններ է տրամադրել քրեական գործի քննության արդյունքների մասին։ Կողմերը կարևորել են սպանության բացահայտման ուղղությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումները, կասկածյալի ինքնության պարզումը և ընդգծել քրեական գործով բոլոր հանգամանքների պարզման անհրաժեշտությունը։

ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ 2017 թվականի աշնանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am