Էրդողանը Տուսկի և Յունկերի հետ կքննարկի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու հարցը
10:38, 20 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպելու է Եվրամիության ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Մայիսի 25-ին Էրդողանը Բրյուսելում կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Եռակողմ հանդիպման առանցքային հարցերից են լինելու Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ փակուղի մտած բանակցությունները, մահապատժի վերականգնման մասին պաշտոնական Անկարայի կողմից հնչեցվող հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիա-ԵՄ փախստականների հարցով համաձայնագրի ապագան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում