Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լևոն Ալթունյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին

Լևոն Ալթունյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ 
նիստի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն աշխատանքային այցով մեկնել են Շվեյցարիա` մասնակցելու մայիսի 22-24-ը Ժնևում կայանալիք Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ասամբլեան քննարկում է առողջապահության բնագավառում համաշխարհային նշանակություն ունեցող խնդիրներ, տալիս հանձնարարականներ և աշխատանքի ուղղություններ։

Այս անգամ օրակարգում ընդգրկվել են վարակիչ, ոչ վարակիչ հիվանություններին, հանրային առողջապահությանը, ֆինանսավորմանը վերաբերող և այլ կարևոր հարցեր: Կքննարկվի նաև 2018-2019թթ. համար առաջարկվող բյուջետային ծրագիրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն վեհաժողովում կընտրվեն ԱՀԿ գլխավոր տնօրենը, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հինգ փոխնախագահ, հիմնական հանձնաժողովների նախագահներ, ստեղծվելու է գլխավոր հանձնաժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am