Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Էքստրեմալ տուրիզմի սիրահարները փոքր ինքնաթիռով կարող են թռչել Ստեփանակերտի օդանավակայանից

Էքստրեմալ տուրիզմի սիրահարները փոքր ինքնաթիռով կարող են թռչել 
Ստեփանակերտի օդանավակայանից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park»-ը համատեղ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Yell Extreme Park»-ի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով. տևողությունը՝ 20 րոպե: «Կլինեն նաև թռիչքներ Ստեփանակերտ-Գանձասար ուղղությամբ»,- նշեց Չիբուխչյանը։ 

Առաջին անգամ է, որ «Yell Extreme Park»-ը Ենոքավանից դուրս միջոցառում է կազմակերպում:  Հայաստանում և Արցախում կան բազմաթիվ էքստրեմալ և հետաքրքիր ժամանցի վայրեր ունենալու բոլոր հնարավորությունները։ Տիգրան Չիբուխչյանի խոսքով, երկտեղանոց ինքնաթիռով թռիչքների կազմակերպումը միտված է ապացուցելու, որ կարելի է հավուր պատշաճի օգտագործել մեր երկրի բոլոր ենթակառուցվածքները։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am