Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պուտինը Մեյին հավաստել Է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու պատրաստակամությունը

Պուտինը Մեյին հավաստել Է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն Է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վճռականորեն դատապարտում ենք այդ ցինիկ, անմարդկային հանցագործությունը: Ակնկալում ենք, որ դրա պատվիրատուները չեն խուսափի արժանի պատժից»,-ընդգծել Է Պուտինը հեռագրում: 
Պետության ղեկավարը «հավաստել Է բրիտանացի գործընկերների հետ հակաահաբեկչական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես Էլ միջազգային ջանքերի շրջանակներում»: Պուտինը կարեկցանքի եւ զորակցության խոսքեր Է փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում Է մաղթել բոլոր տուժածներին:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում կատարված հարձակման հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:  
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am