Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մանչեսթրում հազարավոր մարդիկ են մասնակցել «Սերն ուժե՛ղ Է ատելությունից» ակցիային

Մանչեսթրում հազարավոր մարդիկ են մասնակցել «Սերն ուժե՛ղ Է ատելությունից» 
ակցիային

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սերն ուժե՛ղ Է ատելությունից». սա Էր Մանչեսթրում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի լեյտմոտիվը, ահաբեկչություն, որ կատարվեց մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Հազարավոր բրիտանացիներ Էին հավաքվել Մանչեսթրի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Ալբերտ սքվերում՝ արձագանքելով զոհվածների հիշատակը հարգելու քաղաքագլուխ Էնդի Բեռնեմի կոչին: Միջոցառումը հեռարձակում Էր Sky News հեռուստաալիքը:  
Հավաքվածների առջեւ ելույթ են ունեցել քաղաքական գործիչներ, բանաստեղծներ, կրոնական համայնքների ներկայացուցիչներ, որոնք հատուկ ժամանել Էին քաղաք, որտեղ ողբերգություն Է տեղի ունեցել: Բանախոսները քաղաքի բնակիչներին հորդորում Էին միավորվել եւ հաղթահարել վախը, որը փորձում  են սերմանել ահաբեկիչները:  
«Մանչեսթրը միշտ կհիշի այս ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածներին: Մենք կհաղթենք ահաբեկչությանը, որովհետեւ սերն վերջ ի վերջո միշտ Էլ զորե՛ղ Է ատելությունից»,-   հնչել Է բեմից: 
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am