Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Հայփոստ»-ը, «Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունն ընդգրկվել են մասնավորեցման ծրագրում

«Հայփոստ»-ը, «Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունն 
ընդգրկվել են մասնավորեցման ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ սեփականաշնորհման են ներկայացվել մի քանի խոշոր ընկերություններ:

Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն:

Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am