Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

BMW-ն ցուցադրել Է նոր կոնցեպտ՝ քառակուսի ղեկով

BMW-ն ցուցադրել Է նոր կոնցեպտ՝ քառակուսի ղեկով

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BMW ընկերությունը ներկայացրել Է Concept 8 Series նոր կոնցեպտուալ մոդելը: Շնորհանդեսի տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ այդ ավտոմոբիլն ակնառու կերպով ցույց Է տալիս, որ «դինամիկան եւ արդի շքեղությունը կարող են ընթանալ ձեռք-ձեռքի տված»: «Դա շքեղ մարզական ավտոմոբիլ Է, որը զուտ դինամիկան եւ շքեղությունը մարմանավորում Է, ինչպես ուրիշ ոչ մեկը:    
Ինձ համար այն դարձել Է զուտ ավտոմոբիլային հմայքի մի պատառիկ»,- ասել Է BMW Group Design-ի ավագ փոխնախագահ Ադրիան վան Հոոյդոնկը:
Հավելենք, որ ավտոմեքենայի ղեկը քառակուսի Է հիշեցնում, այն երեսպատված Է հակադրական շերտագծեր ունեցող կաշվով: Սպասվում Է, որ ավտոմեքնան սերիական տարբերակ կստանա 2018 թվականին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am