Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Սեւ արջի հետ հանդիպումից հետո հրաշքով փրկված նետաձիգը դարձել Է սոցցանցերի հերոսը

Սեւ արջի հետ հանդիպումից հետո հրաշքով փրկված նետաձիգը դարձել Է սոցցանցերի հերոսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ արջի հետ հանդիպումից հետո հրաշքով ողջ մնացած կանադացի որսորդ Ռիչարդ Ուեսլին դարձել Է սոցցանցերի հերոսը: Տեսահոլովակը հրապարակված Է նրա YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ, որը չորս օրում հավաքել Է 1,3 միլիոնից ավելի դիտում եւ բազմաթիվ հիացական մեկնաբանություններ, նետ ու աղեղով զինված Ուեսլին որս Է անում Օնտարիոյի նահանգի (Կանադա) Ֆայեր Ռիվերի շրջանում: Նա նկատում Է սեւ արջին, որը հանկարծ հայտնվում Է բլրակի հետեւից:    
Չնայած այն բանին, որ Ուեսլին պատրաստվել Էր գազանի հարձակմանը, նետահարել չի հասցնում. կենդանին որսորդին տապալում Է գետին: Այնուամենայնիվ, տղամարդուն հաջողվում Է փախչել գիշատչից: «Անկեղծորեն ուրախ եմ, որ դա ճակատագրական դեպք չԷր»,- նշել Է նա տեսահոլովակի նկարագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am