Ամերիկուհի Ալիսիա Մոնտանոն 5 ամսական հղի լինելով մասնակցել է մրցավազքի
16:07, 24 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի վազորդուհի Ալիսիա Մոնտանոն ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի մրցաշարի ժամանակ չի հաղթել մրցավազքում, սակայն հայտնվել է բոլոր լրատվամիջոցների գլխագրերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Daily Mail պարբերականը, 31-ամյա մարզիկը վազքուղի է մտել 5 ամսական հղի վիճակում: Նա եզրագծին հասել է հաղթողից 19 վայրկյան ուշ գրանցելով 2 րոպե 21.40 վայրկյան ցուցանիշ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում