Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Պարզ Է, որ սառը պատերազմը վերադարձել Է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

«Պարզ Է, որ սառը պատերազմը վերադարձել Է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդունել Է Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդիրները եւ հայտարարել Է սառը պատերազմի վերադարձի մասին: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա ասել Է SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պարզ Է, որ սառը պատերազմը վերադարձել Է»,- արձանագրել Է Գուտերիշը:

Ըստ որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ արդի իրադրությունն զգեալիորեն տարբերվում Է այն իրադրությունից, որը ԽՍՀՄ-ի ժամանակներում Էր: «Այժմ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը չեն վերահսկում բոլորին, ինչպես որ առաջ Էր: Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են (մերձավորարեւելյան – ծանոթ. խմբ.) տարաշրջանում. Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ: Գոյություն չունեն երկու համասեռ վերահսկող դաշինքներ»,- ասել Է նա:

Գուտերիշը նաեւ ընդունել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդրիները: Նա նշել Է, որ այդ մարմինն այլեւս չի արտացոլում աշխարհում ուժերի հաշվեկշիռը եւ չի համապատասխանում արդի իրողություններին: Գուտերիշի կարծիքով՝ առանձին երկրներ չարաշահում են վետոյի իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am