Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ոստիկանությունը հորդորում ԶԼՄ-ներին չտարածել վաղուց արդեն ծառայության մեջ չգտվող ոստիկանների մասին կեղծ լուրեր

Ոստիկանությունը հորդորում ԶԼՄ-ներին չտարածել վաղուց արդեն ծառայության մեջ չգտվող ոստիկանների մասին կեղծ լուրեր

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության համակարգից  տարիներ  առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Զանգվածային լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս այդ կարգի հրապարակումներ անելիս ուշադիր հետևել հիշյալ անձանց էջերին, որտեղ նշված է, որ նրանք վաղուց արդեն ոստիկանության համակարգում չեն ծառայում եւ գտնվում են արտերկրում»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am