Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար  

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Punch Boxing» պրոմոութերական ընկերությունից:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը շարունակում է նախապատրաստվել մեքսիկացի Խեսուս Գալիսիայի հետ մենամարտին: Հունիսի 28-ին կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Աբգարյանը կանցկացնի 10-րդ մենամարտը` առաջին անգամ մրցելով WBC International Silver գոտու համար: Մենամարտը կկայանա Իսպանիայի Բենիդորմ քաղաքում և կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am