Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին. Մարեկ Բենդա

Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին. Մարեկ Բենդա

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, չեխ պատագամավորները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ նրանք ծաղիկներ են խոնարհել ու լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում Մարեկ Բենդան գրել է. «Մարդկության չարությունը՝ մարդկության դիմաց: Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am