Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռոուհանին նշել Է ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում դրական տեղաշարժերի պայմանը

Ռոուհանին նշել Է ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում դրական տեղաշարժերի պայմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում ոչ մի դրական փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի հանել հակաիրանական պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Առանց պատժամիջոցներից ԱՄՆ-ի հրաժարման եւ այն սխալ ճանապարհից հետ դառնալու, որը նրանք ընտրել են, մենք ոչ մի դրական փոփոխություն չենք տեսնի: Դրական փոփոխությունների բանալին Վաշինգտոնի ձեռքին Է»,- ասել Է Ռոուհանին ելույթի ընթացքում, որը հեռարձակել Է իրանական հեռուստատեսությունը:

Նա նաեւ մեկնաբանել Է մեկնաբանել Է Բիարիցում հնչած այն հայտարաությունները, թե Իրանին չպետք Է թույլ տալ միջուկային զենք ստանալ, ընդգծելով, որ Թեհրանը չի ձգտում դրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am