Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ»-ը 2020 թվականին տեղի կունենա Ռոտերդամում

«Եվրատեսիլ»-ը 2020 թվականին տեղի կունենա Ռոտերդամում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2020»-ը կանցկացվի Ռոտերդամում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է միջոցառման կազմկոմիտեն:

«Ռոտերդամն ընտրելով միջոցառման անցկացման վայր՝ մենք ընտրում ենք յուրահատուկ պատմություն ունեցող եւ ինքնատիպ մի քաղաք,-հայտարարել Է մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիթսե Բաքերը:-Մենք ընտրում ենք Ahoy համերգասրահը, որը, մեր գնահատմամբ, առավել հարմար հարթակն Է ամենաարդիական տեխնոլոգիաների օգտագործմամբ 180 մլն հանդիսատես ընդհանուր լսարանով երեք հեռուստաշոուի կազմակերպման համար:

Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան 2020 թվականի մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ «Եվրատեսիլ- 2020»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am