ՀՀ ԱԺ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ
15:15, 28 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 25-ին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկել են Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքների բարեփոխման գործընթացը:
Քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ առավել սերտ համագործակցության օրակարգը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում