Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի 
տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆասթ Բանկը ապրիլի 19-ից հունիսի 6-ը կտեղաբաշխի 11տոկոս տարեկան եկամտաբերությամբ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը 2,000,000,000 ՀՀ դրամ է։ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով և արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 33 մասնաճյուղերից, տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալներ։

Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ֆիզիկական անձանց դեպքում հարկման ենթակա չեն:

Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ․ թիվ 1/408Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ ներբեռնելով դրանք Բանկի կայքէջից:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am