Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ

Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների 
ուղղությամբ․ ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը լույս ապրիլի 29-ի գիշերը մի շարք ավիահարվածներ է իրականացրել Գազայի հատվածի վրա, հարվածներ հասցրել Գազա և Ռաֆահ քաղաքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները:

Պաղեստինյան WAFA գործակալությունը, վկայակոչելով առողջապահական իշխանությունների տվյալները, տեղեկացրել է, որ Գազա քաղաքի արևմուտքում գտնվող բնակելի շենքում Իսրայելի ռմբակոծության հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք, ևս տասը մարդ վիրավորվել են։

Ռաֆահում, տարբեր լրատվամիջոցների տվյալներով, ավիահարվածների հետևանքով փլված երեք շենքերում զոհվել է 13-15 մարդ։

Իսկ Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ փախստականների ճամբարում, ըստ WAFA-ի, Իսրայելի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1 մարդ, մի քանիսը՝ վիրավորվել։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 130 պատանդ։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը հասել է 34 450-ի, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Առնվազն 77 500 մարդ վիրավորվել է։

Ապրիլի սկզբին Իսրայելը հայտարարել է նոր հսկիչ անցակետերի բացման մասին, որոնք նախատեսված են Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը հեշտացնելու և օգնության ծավալներն ավելացնելու համար։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am