Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ԼՂ-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին
10:37, 17 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մասնավորապես ադրբեջանական APA գործակալությունը։
Գործակալությունը հայտնում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը դուրս է բերել անձնակազմն ու զինտեխնիկան Դադիվանքից, որով սկիզբ է դրվել ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու գործընթացին։
Ռուսական կողմը թեմայի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | In English | На русском | Türkçe | باللغة العربية | Español | فارسی | ქარ | 中文 | AMP Տարբերակ