Արցախի Նախագահի անցկացրած խորհրդակցությանը քննարկվել են Ստեփանակերտի և շրջանների ծրագրերի հարցեր
19:08, 19 Մարտ 2020
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Առանձին ուշադրություն է դարձվել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր անհրաժեշտ բժշկական պարագաների եւ ախտահանիչ միջոցների ձեռքբերման եւ տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացման անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում