Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լիբանանի ԱԳՆ հայտարարությունը համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելուն եւ նրան ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուն. Գանտահարյան

Լիբանանի ԱԳՆ հայտարարությունը համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելուն եւ 
նրան ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուն. Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում կարևոր բաղադրիչներ կան, որոնք հասցեական են դարձնում Բեյրութի դիրքորոշումը։ Նման կարծիք արտահայտեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը:

«Հայտարարությունում արտաքին գործերի նախարարությունը ցավ է հայտնում հայաստանյան տարածքների վրա իրականացված սպանությունների եւ ավերումների համար։ Սա ուղղակի համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելու եւ նրան մեղադրելու ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ։ Այս հաստատումից պարզ է դառնում, որ Բեյրութի սլաքն ուղղվել է Բաքվին, երբ նույն հայտարարությունում ընդգծվում է միջազգային օրենքն ու ստորագրված պայմանագրերը հարգելու անհրաժեշտությունը։ Դիվանագիտորեն ասվում է որ Ադրբեջանը հայաստանյան ինքնիշխան տարածքներում, ոտնահարելով միջազգային օրենքը, ռազմական հանցագործություններ է իրականացրել։ Չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական դաշինքը բողոքի նոտաներով հակազդի»,-նշեց Գանտահարյանը:  

Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը սեպտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ, ցավ արտահայտել հայկական բնակավայրերում արձանագրված ոճիրների և ավերումների կապակցությամբ, կոչ է արել կասեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախարարությունը նաև կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու ստորագրած համաձայնագրերը՝ նշելով՝ անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել խնդիրները՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կասեցնել հարձակումներն ու վերստին հաստատել կայունություն ու խաղաղություն:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am