Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Շիրակի մարզի Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Շիրակի մարզի Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ են

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ընտրապայքարին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգ-համայնք»  դաշինքը և «Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուր 147 թեկնածուներ։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ տարածքային ընտրական հանձնաժողովը ՔՊ-ից ստացել է ընտրություններին մասնակցության 63 թեկնածուների հայտ, ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։

Ռեֆորմիստների և «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունների միավորումից ձևավորված «Ազգ-համայնք» դաշինքն ունի ավագանու 61 թեկնածու, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։

«Հայկական երազանք»  կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։

19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել էր  օգոստոսի 31-ին և ավարտվել  սեպտեմբերի 23-ին:

«Այս պահի դրությամբ բողոք կամ ահազանգ չենք ստացել»,-հավելեց Արամ Անտոնյանը:        

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am