Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Եվրո-2024-ի որակավորման փուլի բոլոր խմբերը հայտնի են

Եվրո-2024-ի որակավորման փուլի բոլոր խմբերը հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը`

 

A խումբ. Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս:

B խումբ. Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար:

C խումբ. Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա:

D խումբ. Խորվաթիա, Ուելս, Հայաստան, Թուրքիա, Լատվիա:

E խումբ. Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա:

F խումբ. Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ադրբեջան, Էստոնիա:

G խումբ. Հունգարիա, Սերբիա, Չեռնոգորիա, Բուլղարիա, Լիտվա:

H խումբ. Դանիա, Ֆինլանդիա, Սլովենիա, Ղազախստան, Հյուսիսային Իռլանդիա, Սան Մարինո:

I խումբ. Շվեյցարիա, Իսրայել, Ռումինիա, Կոսովո, Բելառուս, Անդորրա:

J խումբ. Պորտուգալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Լիխտենշտեյն:

 

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո-2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբերին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am