Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայկ Չոբանյանը ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը թողել է բացառապես առաջնահերթ ծրագրերի վրա կենտրոնանալու նպատակով

Հայկ Չոբանյանը ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը թողել է բացառապես 
առաջնահերթ ծրագրերի վրա կենտրոնանալու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախկին գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը մեկնաբանել է պաշտոնը թողնելը՝ նշելով, որ իր որոշումը կայացրել է բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱՏՁՄ-ից։

«Ես որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար: Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ՝ ապահովելուհամար դրանց շարունակական հաջողությունը: Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու և Հայաստանի զարգացման վրա կարեւոր ազդեցություն ունենալու համար: Խնդրում եմ լինենք կապի մեջ, եւ դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել: Կրկին շնորհակալություն ձեզ վստահության և համագործակցության համար»,- ասվում է մեկնաբանության: 

ԱՏՁՄ-ից հիշեցնում են, որ Միության վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։ 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։  

ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների ոլորտների այնպիսի առաջատար ծրագրերի առաջմղման վրա, ինչպիսիք են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, «DigiTec էքսպո»-ն, «Իրական դպրոց»-ը, «ԻննոԻջևան» նորարարական կենտրոնը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am