Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայ հիմնադիր ունեցող Collectly ստարտափը 29 մլն դոլար է ներգրավել

Հայ հիմնադիր ունեցող Collectly ստարտափը 29 մլն դոլար է ներգրավել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լևոն Բրուտյանի հիմնադրած, ԱՄՆ-ում գործող Collectly ֆինտեխ-ստարտափը, որն օպտիմալացնում է բժշկական հաստատությունների և հիվանդների միջև փոխհաշվարկների գործընթացը, 29 մլն դոլարով փակել է Series A ներդրումային փուլը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս ներդրումից հետո ընկերության ընդհանուր կապիտալը հասնում է 34,1 միլիոն դոլարի։

Ներդրումը գլխավորել է Sapphire Ventures վենչուրային ընկերությունը՝ Y Combinator-ի, Wayfinder Ventures-ի, Burst Capital-ի CABRA VC-ի և Davidovs VC-ի մասնակցությամբ։ 

Պասադենայում գործող ստարտափը հիմնադրվել է 2017 թվականին՝ Լևոն Բրուտյանի (գործադիր տնօրեն) և Մաքսիմ Միզոտինի (տեխնիկական տնօրեն) կողմից: TechCrunch-ը հաղորդում է, որ Collectly-ն օրական ավելի քան 300 հազար վճարում է մշակում, իսկ ընկերության շահույթն ամեն տարի եռապատկվում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am