Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նշել է նորամուտը նոր հասցե

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նշել է նորամուտը 
նոր հասցե

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գրասենյակը տեղափոխվել է «Մերիդիան»-ի տարածք (Երևան, Ոսկերիչների, 1)։ Գրասենյակի տեղափոխման նորամուտի միջոցառմանը հյուրընկալվել է տեխնոլոգիական ոլորտի 20-ից ավելի ընկերություն, ԱՏՁՄ վարչության անդամներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության ներկայացուցիչներ, լրագրողներ, տեխնոլոգիաներով հետաքրքրված հյուրեր։ 

ԱՏՁՄ-ից հայտնում են, որ միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը տեխնոլոգիական համայնքին պատմել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների, «ԻննոԻջևան», «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախագծերի մասին, ինչպես նաև ներկայացրել տարվա ամենասպասված տեխնոլոգիական ցուցահանդեսի՝ Դիջիթեքի մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-15-ը, «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում։ «Digitec-ն ամեն տարի մոտ 80 000 այցելու ունի, որոնք գալիս են ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական միտումներին: Այս տարի ցույց ենք տալու, որ տեխնոլոգիաներն ամենուր են։ Այս տարի ցուցահանդեսին կլինեն նաև միջազգային թոփ մեդիաներ, որոնց շնորհիվ կկարողանանք համաշխարհային շուկային ծանոթացնել մեր տեխնոլոգիական համայնքի առաջընթացի հետ»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ապա ավելացրել, որ միության դռները միշտ բաց են տեխնոլոգիական համայնքի առաջ։ 

Նորամուտի միջոցառմանը նախորդել է նաև սարքավորումներ մշակող (hardware) ընկերությունների փակ քննարկում։ Տեխնոլոգիական համայնքի հետ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։ ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման առաջատար ծրագրերի վրա, ինչպիսիք են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, «Իրական դպրոց»-ը,« ԻննոԻջևան» նորարարական կենտրոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am