Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանում ժամանակակից արվեստի առաջխաղացման հարթակ է ստեղծվել

Հայաստանում ժամանակակից արվեստի առաջխաղացման հարթակ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծվել է հարթակ, որը միտված է մերօրյա արվեստի հանրայնացմանն ու արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը։ «ArtInsight» հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարթակի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում՝ դեկտեմբերի 15-ին «Two Arcs Art Space» պատկերասրահում: 

«ArtInsight»-ը հարթակ է, որը միավորում է առավելապես հայ արվեստագետներին՝ համագործակցություններ խթանելու և նոր միջավայր ձևավորելու արվեստագետ-արվեստասեր փոխհարաբերության համար: Այս կայքը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների գործերին և արդի արվեստի միտումներին։ Հարթակում առաձին տեղեկատվություն է զետեղված արվեստագետների անցած ճանապարհի, մասնագիտական նվաճումների, ինչպես նաև ստեղծած նկարների, քանդակների, լուսանկարների և այլ արվեստի գործերի վերաբերյալ։ Հարթակը հնարավորություն կընձեռի ոչ միայն դիտել և ձեռք բերել արվեստի որակավորում անցած գործերը, այլ նաև համագործակցության տարբեր մոդելներ։ 

Որպեսզի հարթակում տեղ գտնի այս կամ այն արվեստագետի աշխատանքը, այն պետք է դիտարկվի «ArtInsight»-ի խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են ինչպես հայտնի արվեստագետներ, այնպես էլ մշակութային դաշտում իրենց տեղը ունեցող գիտակ և մտահոգ մասնագետներ։

««ArtInsight»-ը ևս մեկ արվեստագետներ ներկայացնող հարթակ չէ, այն մշակութային կամուրջ է, որն արվեստի ներըմբռնողական կապով միավորում է արվեստագետին և արվեստի սիրահարներին: Մենք հավատում ենք, որ արվեստն ի զորու է աշխարհն ավելի լավը դարձնել՝ միավորելով մարդկանց։ Այս հարթակի ստեղծումը՝ մեր ներդրումն է Հայաստանում ստեղծագործող արվեստագետների առաջխաղացման գործում»,-նշում է հարթակի համահիմնադիր Ավետիք Վարդանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am