Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Gemy.ai ստարտափը կազատի փոքր ու միջին բիզնեսին պրոդուկտի ֆոտոշութի կազմակերպման ծախսերից

Gemy.ai ստարտափը կազատի փոքր ու միջին բիզնեսին պրոդուկտի ֆոտոշութի 
կազմակերպման ծախսերից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Gemy.ai ստարտափը փոքր ու միջին բիզնեսներին հնարավորություն է տալիս իրենց պրոդուկտի համար առանց լուսանկարչի և մեծ ծախսերի գրավիչ նկարներ գեներացնել՝ արհեստական բանականության հնարավորությամբ։ Ստարտափը 6 ամսում հասցրել է 300 օգտատեր ներգրավել: 

«Հարթակը նպատակ ունի փոքր և միջին E-commerce բիզնեսներին ազատել լուսանկարիչ և ստուդիա վարձելու թանկ ծառայության հոգսերից՝ ապահովելով նույն որակն ընդամենը մեկ հպումով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ստարտափի հիմնադիր Արսեն Գևորգյանը: 

HM2_2598.JPG (669 KB)

Հիմնադրի խոսքով՝ հարթակից օգտվելը շատ պարզ է: Անհրաժեշտ է պրոդուկտի լուսանկարը ներբեռնել համակարգ, որն էլ ավտոմատ կառանձնացնի այն ֆոնից: Ապա պետք է ընտրել նախընտրելի ֆոներ: Համակարգն ավտոմատ առաջարկում է այնպիսիք, որոնք կհամապատասխանեն ներբեռնված պրոդուկտին: Արդեն պատրաստի լուսանկարը հնարավոր է բեռնել բոլոր ֆորմատներով՝ սոցիալական մեդիայի, էլ. փոստերի և այլնի համար: 

«Մեր հարթակը այս պահին կենտրոնացած և մասնագիտացած է կոսմետիկ պրոդուկտների վրա, որոնք ունեն լուսանկարման իրենց նրբությունները. ստվեր, լուսավորություն և այլն: Ուզում ենք հենց այս ուղղության վրա մասնագիտանալ, միևնույն է առաջիկայում այն ընդլայնելու պոտենցիալ ևս ունենք»,- նշեց հիմնադիրը: 

HM2_2618.JPG (430 KB)

Նրա խոսքով՝ հարթակի նմանօրինակ մրցակիցները կենտրոնացած են միաժամանակ շատ ուղղությունների վրա, և հենց դրա պատճառով որակյալ արդյունք չեն կարողանում տալ։ Բացի այդ, AI-ով նկար գեներացնող այլ գործիքներն էլ պատկեր գեներացնելու համար հստակ հրահանգ են պահանջում:

«Ճիշտ հրահանգ տալ սովորելը երկար ժամանակ է պահանջում։ Բացի այդ, Midjourney, Stable diffusion, DALL-E ծրագրերով աշխատելով՝ չես կարող բիզնեսիդ կարիքներն ամբողջությամբ փակել, անհրաժեշտ կլինի նաև ֆոտոշոփի իմացություն և այլն: Իսկ մեր հարթակը ծածկում է բոլոր խնդիրները: Սրան զուգահեռ նաև A/B թեսթինգի, տարբեր լուսավորության, ֆոնի տեքստուրայի ընտրության հնարավորություն ենք տալիս»,- մանրամասնեց Գևորգյանը:

Հարթակի հիմնադրի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսների համար ֆոտոշութն ավելի մատչելի տարբերակով՝ այս դեպքում AI-ի տված հնարավորություններով փոխարինելն անխուսափելի գործընթաց է: 

HM2_2633.JPG (445 KB)

«AI-ը արդեն մեծ պհանջարկ ունի ոլորտում, ուղղակի այն հանրահռչակման կարիք ունի: Մեր հարթակի նման գործքիները գալիս են AI-ը մարդկանց ավելի հասանելի դարձնելու: Եթե մարդիկ հնարավորություն ունենան մեկ հպումով իրենց ուզած նկարները ստանալ, ապա առաջիկայում իրենք արհեստական բանականության ակտիվ օգտատեր են դառնալու: Հիշեցնեմ, որ տարբեր AI գործիքների կիրառումը դեռ այդքան էլ հեշտացված չէ, ու մեր հարթակը հենց այդ պրոցեսները մարդուն ավելի հասանելի դարձնելու համար է»,- մեկնաբանեց Գևորգյանը: 

Ստարտափը նախասաղմնային փուլի ներդրումներն արդեն փակել է: Ներդրումներ է ներգրավել հայկական BigStory VC վենչուրային ֆոնդից: Ստարտափի հիմնադրի խոսքով՝ այս փուլում շատ գիտելիքներ հավաքելու նպատակ ունեն, իսկ սաղմնային փուլի համար ներդրումներ կսկսեն ներգրավել գարնանը:  

HM2_2611.JPG (519 KB)

Հարթակն արդեն 6 ամիս է, ինչ շուկայում է ու հասցրել է արդեն 300 փոքր ու միջին բիզնեսի ուշադրությանն արժանանալ: Հիմնադրի խոսքով՝ չնայած մարքեթինգային արշավներ չեն անում, սակայն օգտատերերի թիվն օրեցօր ավելանում է: 

Գևորգյանը համոզված է, որ ստարտափը մեծ հաջողությունների հասնելու պոտենցիալ ունի: 

Կարինե Տերտերյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am