Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված 11 հազար 785 անձի վճարվել է կենսաթոշակ

ԼՂ-ից բռնի տեղահանված 11 հազար 785 անձի վճարվել է կենսաթոշակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվող 100 հազար դրամ աջակցությունը վճարվել է 112 հազար 80 անձի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը։

«40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար 104 հազար 27 անձի, նոյեմբեր ամսվա համար 77 հազար 503 անձի, 50 հազար դրամ ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար 69 հազար 429 անձի և դեկտեմբեր ամսվա համար 74 հազար 439 անձի։

Այս բոլոր վճարումներն իրականացնում ենք տարբեր բազաների համադրումների արդյունքում։ Մենք ֆիլտրեր ենք կիրառել և հետաձգել որոշ վճարումներ, բայց մինչև ամսվա վերջ կվերջնականացնենք բոլոր այդ համադրումները բոլոր բազաների հետ, և այդ ֆիլտրերի կիրառումը հնարավորություն է տվել չսխալվելու 20 հազար մարդու տվյալների մասով»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ հունվար ամսին արդեն 15 հազար մարդու աջակցություն է տրամադրվել։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 11 հազար 785 անձի վճարվել է կենսաթոշակ։

«Գործընթացը շարունակական է։ Մենք կրկին բոլոր հայտերը ուսումնասիրում ենք, համադրումները իրականացնում ենք և տրամադրում ենք»,-ավելացրեց նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am