Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված և Ախուրյանում վերաբնակեցված 90-ից ավելի ընտանիքի տեխնիկական սարքավորումներ են տրամադրվել

ԼՂ-ից բռնի տեղահանված և Ախուրյանում վերաբնակեցված 90-ից ավելի 
ընտանիքի տեխնիկական սարքավորումներ են տրամադրվել

ԳՅՈՒՄՐԻ,  18 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները, որոնք բնակություն են հաստատել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի միջոցով, որպես աջակցություն՝  ստացել են էլեկտրատեխնիկա:

Ծրագիրն իրականացնում է ՀԿ Կենտրոնը՝ գործընկեր 4 կառույցների համատեղ ջանքերով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տվյալ աջակցությունից օգտվում է ավելի քան 90 ընտանիք՝ 380 անձ:

cd16a0fe-67af-4f73-9f02-6fc9abbb07af.jpg (391 KB)

«Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների տեսքով մոտ 18 մլն դրամի աջակցություն է տրամադրվել ընտանիքներին՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, տաքացուցիչներ, միկրոալիքային վառարաններ, կարի մեքենաներ, արդուկներ և այլն: Բոլոր սարքավորումները գնվել են ընտանիքների կարիքների գնահատումից հետո»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ձևավորված տեղական առաջնորդների ակտիվ խմբերում կընդգրկվեն նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ախուրյան համայնքում բնակվող անձիք:

420202534_364548669661281_7102667378945315814_n.jpg (430 KB)

Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ այս պահին Ախուրյան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում վերաբնակեցված է ԼՂ-ից տեղահանված մոտ 100 ընտանիք: Այս ընտանիքները, հիմնականում, ցանկություն են հայտնում մնալու   համայնքում: Նրանցից ոմանք արդեն աշխատանքի են անցել և՛ մասնավոր, և՛ պետական համակարգերում:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am