Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ԱՄԷ մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ԱՄԷ մշակույթի նախարարի հետ քննարկել է 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ֊ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին և շնորհակալություն հայտնել այցի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։

«Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ միջպետական հարաբերություններում մշակութային համագործակցության կարևորությունը։

Կողմերը կարևորել են երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ մշակույթի ոլորտում փորձի փոխանակման և համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման տեսանկյունից: Կողմերը քննարկել են նաև ներկայում շրջանառվող «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2024-2027թթ. համագործակցության մասին» գործնական ծրագրի նախագիծը և պայմանավորվել քայլեր ձեռնարկել դրա վերջնականացման և ստորագրման ուղղությամբ»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության մշակութային իրավունքների ապահովման և ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերին։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am