Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բազմաբնույթ միջոցառումներ, զեղչված գրքեր. մեկնարկեց «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Բազմաբնույթ միջոցառումներ, զեղչված գրքեր. մեկնարկեց «Մանկապատանեկան 
գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը, որն իր շուրջ է համախմբում թե՛ փոքրիկ, թե՛ հասուն ընթերցողների, մեկնարկեց փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը:

Բացմանը հայտնի դարձան «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակակիրները, որոնք պարգևատրվեցին հետաքրքիր նվերներով ու վկայականներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, նախքան մրցանակներ հանձնելը, շնորհավորեց եռատոնի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան, Գիրք նվիրելու օրվա և տոնավաճառի 20-ամյակի առթիվ:

«Ինձ համար անչափ հաճելի է վկայականներ հանձնել տարվա լավագույն ընթերցողներին: Ուզում եմ հուսալ, որ ընթերցանությունը նրանց համար ժամանց չէ, այլ ապրելակերպ և գիտելիք ստանալու աղբյուր»,- նշեց Տոնոյանն ու հավաստիացրեց, որ լավագույն ընթերցողն է Հայաստանի Հանրապետության լավագույն քաղաքացին:

Մրցանակների արժանացան Մարի Ղազարյանը, Ռոսլի Ալեքսանյանը, Տաթև Թումաղյանը, Յանա Օհանյանը, Հասմիկ Եղոյանը, Մարիամ Մայիլյանը, Սերգեյ Օհանյանը և այլք: Նրանք նշեցին, որ հիմնականում  նախընտրում են դետեկտիվ ժանրի գրականություն՝ Ագաթա Քրիստի, Արթուր Կոնան Դոյլ, սիրում են նաև հայ հեղինակների գրքերը:

Փոքրիկ ընթերցողների մի խումբ էլ, որ հետաքրքրությամբ հետևում էր մրցանակակիրներին,  նախընտրում է Հովհաննես Թումանյանի, Խնկո Ապոր և այլ հեղինակների ստեղծագործություններ ընթերցել:

Ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում, որը տևելու է մինչև փետրվարի 21-ը, անցկացվելու են բազմաբնույթ միջոցառումներ տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։ Այցելուները հնարավորություն կունենան ցուցահանդես-տոնավաճառին մասնակից հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքերը հատուկ զեղչերով:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Այցելուները հնարավորություն կունենան ունկնդրել Թումանյանի պատմվածքների ընթերցանությունը, մասնակցել խաղ-վիկտորինաների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am