Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող վարորդներ
18:40, 20 Փետրվար 2024
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող, հմուտ վարորդներ՝ Ծառայության կենտրոնական մարմնում և «Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ», «Վանաձոր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում աշխատելու համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Նշվում է, որ վարձատրությունը՝ սկսած 260․000 ՀՀ դրամից։
«Համապատասխան վարորդական վկայական և աշխատանքային փորձ ունեցող անձանց խնդրում ենք զանգարահել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին 060 37-37-55 հեռախոսահամարով (հասցե՝ Արշակունյաց 63)»,- ասվում է հայտարարության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում