Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հիմնանորոգվում է Ծովինար գյուղի բուժամբուլատորիայի շենքը

Հիմնանորոգվում է Ծովինար գյուղի բուժամբուլատորիայի շենքը

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունվարի սկզբից սկսվել և ընթանում են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի բուժամբուլատորիայի շենքի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինարի բուժամբուլատորիայի տնօրեն Շիրակ Մելքոնյանը, շենքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև կնքված համագործակցության շրջանակներում։ Շենքի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 12 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացվում է  ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից, իսկ 50 տոկոսը՝ Ծովինարի բուժամբուլատորիայի տնտեսված միջոցներից։ Հիմնովին նորացվում են դռներն ու լուսամուտները, ջեռուցման համակարգը, հատակը, սանհանգույցները, կատարվում են նաև շենքի պատերի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։

Ֆրանսիական կողմը Ծովինարի բուժամբուլատորիային է նվիրել մանկական կշեռք, էլեկտրասրտագրության ապարատ, աչքի զննության սարք և դեղորայքի պահարան։

«Հիմնանորոգման աշխատանքները կազմակերպվել են այնպես, որ Ծովինարի բուժամբուլատորիայի բուժանձնակազմը շարունակի  բնակչության սպասարկումն իրականացնել  նույն շենքում։ Սկզբից հիմնանորոգման համար  առանձնացվեց շենքի մի հատվածը, որի ավարտից հետո տեղափոխվեցինք նորոգված հատված, իսկ այժմ աշխատանքները շարունակվում են մյուս մասում՝ առանց մեր գործունեությանը խանգարելու։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ապրիլին։ Անկասկած է, որ հիմնանորոգումից հետո մենք կունենանք աշխատանքային բարվոք պայմաններ ու բուժսպասարկման համար հրապուրիչ միջավայր»,-ներկայացրեց Շիրակ Մելքոնյանը։

Ծովինարի բուժամբուլատորիան սպասարկում է 4274 բնակչի։

Խոսրով Խլղաթյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am