Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ASUS Zenbook Duo. ուլտրաբուքերի նոր դարաշրջան

ASUS Zenbook Duo. ուլտրաբուքերի նոր դարաշրջան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպիսի՞ տեսք կունենա ապագայի նոթբուքը: 2024 թվականի հունվարին ASUS-ը պատասխանել է այս հարցին՝ ներկայացնելով նոր Zenbook մոդելը, որն ամբողջությամբ փոխում է նոթբուքերի մասին ավանդական պատկերացումները։

Նոր Zenbook Duo 2024-ը հեղափոխական պրոդուկտ է, որը մարմնավորում է դիզայնի և ֆունկցիոնալության նորարարական մոտեցումը: Ընկերությունը, որը հայտնի է էկրանների և դիզայնի հետ հետաքրքրիր փորձարկումներով, գերազանցել է օգտատերերի սպասելիքները։ Նոր սարքն ունի միանգամից երկու էկրան, որոնք ապահովում են աշխատանքի, կրեատիվության և ժամանցի համար անհավանական հնարավորություններ։

Այս հոդվածում կդիտարկենք նոր սարքի բոլոր առավելությունները և կուսումնասիրենք, արդյոք կարելի է արդյունավետ օգտագործել այս նոթբուքն առօրյա խնդիրները լուծելու համար։ 

Ինովացիոն դիզայն

Վերջին մի քանի տարիների ընթացքում ASUS-ի ինժեներները փորձարկումներ էին անում նոթբուքերի էկրանների հետ: Տարբեր տեսակի կառուցվածքներ փորձարկելուց հետո արտադրողները եկել են այն եզրակացության, որ ժամանակակից էկրանը պետք է ավելի մեծ լինի: Նոր մոդելը համալրված է հավասար չափի և որակի երկու OLED էկրանով, որոնք կարելի է օգտագործել տարբեր սցենարներում։ 

 Օրինակ՝ նոր Zenbook Duo-ն կարող է օգտագործվել որպես «սովորական» նոթբուք․ այն ունի էկրան, իսկ ներքևում սենսորային վահանակով ստեղնաշար: Այնուամենայնիվ, ստեղնաշարը հեշտությամբ կարելի է անջատել, և մեր դիմաց բացվում է երկրորդ էկրանը, որը ոչնչով չի տարբերվում առաջինից։ Այսպիսով, ստանում ենք երկու էկրան, որոնք կարող են օգտագործվել հորիզոնական և ուղղահայաց դիրքերում: Ներքևի էկրանի կորպուսին ամրացված է անվտանգ, կարգավորվող տակդիրը:

Այս դեպքում օգտատերը ընտրության հնարավորություն ունի․ կարելի է օգտագործել շարժական ստեղնաշար՝ Bluetooth կապով կամ միացնել վիրտուալ ստեղնաշար երկրորդ էկրանին և աշխատել սարքի վրա, ինչպես անում ենք պլանշետի դեպքում: Նոթբուքը կարելի է օգտագործել ոչ միայն սեղանի մոտ, այլ նաև, ասենք, բազմոցին նստած, քանի որ սենսորային վահանակը գտնվում է ստեղնաշարի կենտրոնում, և մկնիկ պետք չէ։

Մեկ այլ ռեժիմ կատարյալ է գրասենյակային աշխատանքի համար: «Ընդհանուր օգտագործման» ռեժիմում, կրունկի օգնությամբ էկրաններից մեկը բացվում է 180 աստիճանով, որպեսզի միմյանց դեմ նստած երկու աշխատողները կարողանան համատեղ դիտել կոնտենտը:

Այսպիսով, սարքը կարող է օգտագործվել տարբեր ռեժիմներով.

  • «Սովորական» ստեղնաշարով նոթբուք
  • Երկու էկրան + ստեղնաշար
  • Մեկ էկրան + վիրտուալ ստեղնաշար մյուսի էկրանի վրա
  • Նոթբուքը բացվում է գրքի պես՝ էկրանը դարձնելով ստացիոնար դեսքթոփ
  • «Ընդհանուր օգտագործման» ռեժիմ

2.jpg (15.74 MB)

Տեխնիկական պարամետրեր

ASUS Zenbook Duo-ն առանձնանում է ոչ միայն իր նորարարական դիզայնով, այլև ժամանակակից արտադրողականության պարամետրերով: Եկեք դիտարկենք բոլոր ասպեկտները՝ սկսած էկրանից:

Դիսփլեյներ

ASUS-ն մեկ նոթբուքում առաջարկում է երկու տեխնիկապես նույնական OLED էկրաններ, որոնցից յուրաքանչյուրը 14 դյույմ անկյունագծով և 16:10 կողմի հարաբերակցությամբ է: Այս էկրանները տալիս են բացառիկ գունային ճշգրտություն և դետալների ճշգրիտ վերարտադրում՝ 2880 x 1800 պիքսել կետայնությունով և բարակ շրջանակներով, որոնք ապահովում են էկրանի օգտագործելի մակերեսի 91% հարաբերակցությունը: Պայծառության գագաթնակետը 500 կդ/մ² է, որն տալիս է վառ և հստակ պատկերներ:

ASUS Lumina OLED էկրաններն ունեն պատկերի ճկուն կարգավորումներ: Բացի դրանից, արտադրողները կիրառել են էներգիայի ավելի արդյունավետ կառավարում, իսկ էկրանի պաշտպանությունը 6 անգամ ավելի ուժեղ է Corning Gorilla ապակու շնորհիվ:

Երկու էկրանները հատկապես կարևոր են գրաֆիկական դիզայներների և նկարազարդողների համար: Դրանք ցուցադրում են յուրաքանչյուր գույն մաքսիմալ ճշգրտությամբ՝ թույլ տալով դիզայներին տեսնել նախագիծն այնպես, ինչպես այն կստացվի իրական կյանքում: DCI-P3-ի լայն գունային գամման ֆիքսում է նույնիսկ ամենանուրբ երանգներն ու նրբերանգները: Տեսանյութերի հետ աշխատող մասնագետներին կգոհացնի 120 Հց հաճախականությամբ պատկերի թարմացման արագությունը, ինչը բերում է դինամիկ բովանդակության սահուն և իրատեսական ցուցադրմանը:

3.jpg (19.51 MB)

Պրոցեսոր

Նոր նոթբուքի պրոցեսորները համապատասխանում են Intel Evo հարթակի բարակ և թեթև սարքերի համար պահանջներին՝ ապահովելով բարձր արտադրողականություն և արդյունավետություն:

 Intel Core Ultra մոդելները հագեցած են ներկառուցված արհեստական ​​ինտելեկտի Intel AI Boost NPU արագացուցիչով, որը զգալիորեն արագացնում է AI ալգորիթմներով առաջադրանքների կատարումը։ Դրա շնորհիվ սարքը կարող է ավելի արդյունավետ և երկար աշխատել ավտոնոմ ռեժիմում: ASUS-ն առաջարկում է պրոցեսորների երկու կոնֆիգուրացիա՝ Intel Core Ultra 7 155H և Core Ultra 9 185H: Մոդելը համալրված է մինչև 32 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ և բարձր արագությամբ կուտակիչով՝ SSD 1-ով կամ 2 TB PCIe 4.0 Performance-ով:

 Արդյունավետ հովացման համար այս նոթբուքն օգտագործում է ASUS IceCool համակարգը՝ 2 օդափոխիչով և մայր պլատայի և OLED պանելի միջև ջերմային տարածիչով:

Մարտկոցի ժամկետը և շարժունակությունը 

Չնայած երկու էկրաններով կառուցվածքի, նոթբուքը երկար ժամանակ կծառայի առանց վերալիցքավորման հզոր 75 Վտ/ժ հզորությամբ մարտկոցի շնորհիվ։ Նախորդ մոդելների համեմատ մարտկոցը 20%-ով ավելի երկար է աշխատում։ Բացի դրանից, օգտատերերը կարող են արդյունավետ աշխատել մինչև 8 ժամ վարդակից հեռու: Ինքնավարության ևս մեկ առավելությունը գերարագ վերալիցքավորումն է՝ 0-ից մինչև 60% ընդամենը 49 րոպեում:

 Ի՞նչ են օգտատերերն ամենաշատը գնահատում նոթբուքերում, բացի արտադրողականությունից: Իհարկե, սա թեթևություն և մոբիլությունն է: Դժվար է հավատալ, բայց երկու էկրանով այս նոթբուքի հաստությունն ընդամենը 14,6 մմ է։ Ավելին, սարքը կշռում է մոտ 1,65 կգ, ներառյալ շարժական ստեղնաշարը, ինչի շնորհիվ կարող եք այն հեշտությամբ օգտագործել տանից կամ գրասենյակից դուրս: Կարելի է միանշանակ ասել, որ Zenbook Duo 2024-ն ավելի բարակ է և կոմպակտ, քան նախորդ՝ երկու էկրանով հագեցած մոդելները:

Ինտերֆեյսերը և աուդիո համակարգը

Օգտատերը կարող է հեշտությամբ միանալ տարբեր սարքերին ինտերֆեյսերի մեծ փաթեթի շնորհիվ, որը ներառում է USB 3.2 Type-A-ը, Thunderbolt 4-ի երկու միակցիչները, HDMI 2.1-ը և 3.5 մմ աուդիո միակցիչը:

Ներկառուցված աուդի համակարգը բարձրակարգ ձայն է հաղորդում խելացի ուժեղացուցիչի և բացառիկ Audio Booster տեխնոլոգիայի շնորհիվ։ Բացի դրանից, Dolby Atmos-ի աջակցությունը և Harman Kardon բարձրախոսները բարձրակարգ ձայնային հնարավորություններ են ապահովում: Արտադրողները նաև ներկայացրել են AI-ի վրա հիմնված աղմուկի նվազեցման երկկողմանի խելացի տեխնոլոգիա: Դուք կարող եք «մաքրել» ձայները կողմնակի աղմուկից, օրինակ՝ կոնֆերանս զանգերի ժամանակ:

4 for Armenian (1).jpg (229 KB)

Ունիվերսալություն

Ժամանակակից նոթբուքի հիմնական առանձնահատկությունն ունիվերսալությունն է: Սա լիովին վերաբերում է այս սարքին, քանի որ այն նոր հնարավորություններ է ստեղծում աշխատանքի, ստեղծագործական խնդիրների լուծման, ինչպես նաև գրասենյակում և առօրյա կյանքում հաղորդակցման համար։ 

 Տեսակոնֆերանսների ժամանակ երկրորդ էկրանը թույլ է տալիս միաժամանակ տեսնել զրուցակցին և ստուգել փաստաթղթերը: Այն օգնում է ստեղծագործական առաջադրանքներ կատարող մասնագետներին՝ դիզայներներին, նկարազարդողներին և լուսանկարիչներին համագործակցել նախագծերի վրա իրական ժամանակում աշխատելու ընթացքում: Ամենօրյա օգտագործման դեպքում տեսազանգերի ժամանակ դուք կարող եք հեշտությամբ շփվել՝ օգտագործելով մեկ էկրանը և միաժամանակ բացել էլ․փոստը կամ ինչ-որ բան որոնել մեկ այլ էկրանի վրա:

Կրկնակի որակ 

Zenbook Duo 2024-ը պարզապես նոթբուք չէ, այս գործիքն օգնում է հասնել առավելագույն արդյունավետության աշխատանքի և ստեղծագործական առաջադրանքներ կատարելու ժամանակ: Արտադրողները ստացել են կատարյալ դիզայն՝ հաշվի առնելով այն, որ նոթբուքն ունի երկու էկրան: Չկա հիմնական կամ երկրորդական էկրան. երկուսն էլ հագեցած են խելացի ֆունկցիոնալությամբ և ճշգրիտ գունային վերարտադրմամբ: Արդյունքում օգտատերը ստանում է կրկնակի որակի աշխատանքային տարածք և աշխատանքի ու ժամանցի անսահմանափակ հնարավորություններ։

Այս մոդելը համատեղում է նորարարական դիզայնը, բարձր ֆունկցիոնալությունը և ունիվերսալությունը: Հզոր մարտկոցով, արագ լիցքավորումով և կոմպակտ չափսերով Zenbook Duo-ն իդեալական է նրանց համար, ովքեր աշխատում կամ ստեղծագործում են տարբեր վայրերում: Այս սարքը կդառնա անփոխարինելի օգնական ինչպես գրասենյակում, այնպես էլ դրանից դուրս՝ ապահովելով բարձր արտադրողականություն և մուլտիմեդիա հնարավորություններ ցանկացած միջավայրում։

Հաճելի բոնուս ASUS-ից. խաղացեք, ուսումնասիրեք և շահեք մրցանակներ:

ԱՊՀ երկրներում նոր ASUS Zenbook Duo 2024-ի վաճառքի մեկնարկի հետ համատեղ՝ ASUS ապրանքանիշը սկսում է նոթբուքի խաղարկություն՝ «ASUS արկածներ» ինտերակտիվ կրթական խաղում: Մասնակիցները պետք է կառավարեն մի կերպարի, որը հաղթահարում է տարբեր խոչընդոտներ և զարգացնում իր հմտությունները: Յուրաքանչյուր մակարդակի խաղի տարրերը խորհրդանշում են առաջատար նոր պրոդուկտի տարբեր գործառույթներն ու բնութագրերը:

2024 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 15-ը խաղի յուրաքանչյուր փուլում հաղթողները կստանան Microsoft 365 ակտիվացման կոդեր, իսկ եզրափակչում խաղացողներին սպասում է գլխավոր մրցանակը՝ Zenbook Duo 2024 նոթբուքը: Փուլերի արդյունքները կհրապարակվեն ASUS CIS-ի սոցիալական հարթակներում:

«ASUS արկածները» ASUS Zenbook նոթբուքերի վերջին տեխնոլոգիաները ուսումնասիրելու միջոց է, որի ընթացքում կարող եք համատեղել խաղը, սովորելը և զվարճանքը:




 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am