Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ոստիկանությունը հայտնում է, որ Արմավիր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ժամը 11.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան։ 

«Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ մի խումբ քաղաքացիներ փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը, տեղում եղել են նաև ընդդիմադիր պատգամավորներ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am