Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ԵՄ-ն հավանություն է տվել արհեստական ինտելեկտի ռիսկերից պաշտպանվելու մասին առաջին օրենքին

ԵՄ-ն հավանություն է տվել արհեստական ինտելեկտի ռիսկերից պաշտպանվելու 
մասին առաջին օրենքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանը աշխարհում առաջինն է հավանություն  տվել արհեստական ինտելեկտի մասին օրենքին, որը կկարգավորի արհեստական ինտելեկտի (ԱԻ) համակարգերի զարգացումը և դրանցից կպաշտպանի քաղաքացիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ մարտի 13-ին օրինագծին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանը։ Օրենքը ուժի մեջ կմտնի  2025 թվականից ոչ շուտ:

Ըստ աղբյուրի՝ օրենքում ԱԻ համակարգերը բաժանվում են խմբերի և յուրաքանչյուր խմբի համար սահմանվում են իրենց սահմանափակումներն ու վերահսկողության միջոցները:

Ընդհանրապես արգելված կլինեն, օրինակ, այն համակարգերը, որոնք ստեղծվել են մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու համար, ինչպես նաև կենսաչափական ճանաչման համակարգերը, որոնք աշխատում են իրական ժամանակի ռեժիմում։

Համակարգերը, որոնք ստեղծում են բովանդակություն, ինչպիսին է ChatGPT-ն, պետք է, մասնավորապես, հստակ պիտակավորեն իրենց արտադրանքը և չներկայացնեն դրանք որպես կենդանի մարդկանց աշխատանք:

Օրինագիծը ընդունելով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են երաշխավորել, որ համակարգերը կվերահսկվեն  մարդկանց կողմից, կլինեն անվտանգ, թափանցիկ, խտրականություն չեն դնի օգտագործողների նկատմամբ և կնպաստեն շրջակա միջավայրի պաշտպանությանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am