ՀՀ ԱԳ նախարարը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում
11:37, 25 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | In English | На русском | En Français | Türkçe | باللغة العربية | Español | فارسی | 中文 | AMP Տարբերակ