Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական սպառնալիքներն անընդունելի են․ Տոյվո Կլաար
09:35, 26 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կլաարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Սահմանների սահմանազատման վերաբերյալ անհրաժեշտ են իրական բանակցություններ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով ու համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,-գրել է նա։
Threats against Armenia in Azerbaijani media channels are unacceptable. Genuine negotiations on border delimitation are needed and all territorial disputes must be settled peacefully and as part of an agreed process.
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 25, 2024
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | На русском | En Français | Türkçe | باللغة العربية | Español | فارسی | ქარ | 中文 | AMP Տարբերակ