Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ռասմուսենը ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը համարձակ է համարում

Ռասմուսենը ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը համարձակ է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը համոզված է, որ Հայաստանը ժողովրդավարություն է անհավանական բարդ աշխարհաքաղաքական հարևանությամբ, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համարձակ որոշում է կայացրել՝ փորձելով դիվերսիֆիկացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը և շարժվել դեպի Արևմուտք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռասմուսենն ասել է իր կողմից ղեկավարած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցի հրապարակումից հետո։

«Աշխարհի ժողովրդավարական երկրները և հատկապես Եվրամիությունը պետք է գործեն՝ աջակցելու Հայաստանին այս առանցքում»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝  նա նշել է․

«Այս աջակցությունն էլ ավելի կարևոր է դարձել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումից և ադրբեջանական ուժերի կողմից բխող շարունակական սպառնալիքից հետո։

Ռուսաստանի անօրինական ներխուժումն Ուկրաինա ցույց տվեց, որ Եվրամիությունը պետք է շատ ավելին անի իր անմիջական հարևանությամբ գտնվող ժողովրդավարություններին պաշտպանելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:

Ռասմուսենը համոզմունք է հայտնել, որ Եվրոպան հնարավորություն ունի աջակցելու Հարավային Կովկասում կայուն ժողովրդավարությանը և կայուն խաղաղությանը։

«Այսօրվա զեկույցը ուրվագծում է այն շոշափելի քայլերը, որոնք կարող են և պետք է ձեռնարկվեն՝ ի վերջո հանգեցնելով Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը»,- եզրափակել է Ռասմուսենը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am