Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Արամ MP3-ն երկրպագուներին է ներկայացրել «Երևի» նոր երգը

Արամ MP3-ն երկրպագուներին է ներկայացրել «Երևի» նոր երգը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ MP3-ն երաժշտասերների դատին է հանձնել «Երևի» մեղեդային ստեղծագործությունը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը գրել է Հարութ Տիզյանը, գործիքավորումը՝ Վարդան Գալստյանի և Մարտին Միրզոյանի:

Երգիչը «Երևի» երգի հոլովակը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և շնորհակալություն հայտնել ողջ ստեղծագործական թիմին:

«Բոլորին մաղթում եմ այս երգի պես դրական լիցքեր և անհամբեր սպասում եմ ձեր մեկնաբանություններին:  Ձեզ դուր կգա «Երևի» »,-գրել է Արամ MP3-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am